Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Ի՞նչ անել Ռուսաստանի հետ

Ի՞նչ անել Ռուսաստանի հետ
11.06.2015 | 11:43

Էլմաու դղյակում ընթրիքին Վլադիմիր Պուտինը ներկա էր իբրև G-7 սամմիթի գլխավոր թեմա: Աշխարհի հզորագույն պետությունների ակումբը դժվարանում է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը պատասխան գտնել:
Վլադիմիր Պուտինը քաղաքական այն գործիչներից է, որ կողմնորոշված են ուժի կիրառման ուղղությամբ: Նա հասկանում է հզոր կերպարների նշանակությունը աշխարհի քաղաքական էլիտայի շրջանակում՝ այն կերպարների, որ G-7 սամմիթում ծագում են ինչպես հարահոս: Բայց ՌԴ նախագահը մասնակիցների մեջ չէ այն պահից, երբ նրա բանակը «կանաչ մարդուկների» օգնությամբ օկուպացրեց ուկրաինական Ղրիմը և արագընթաց հանրաքվեից հետո անեքսիայի ենթարկեց՝ խախտելով միջազգային իրավունքը: Դրանից հետո ՌԴ նախագահին G-7-ից հեռացրին: Այդպես է գործում սիմվոլկ քաղաքականությունը. Պուտինը խախտում է կանոնները, որոնք, ինչպես միջազգային իրավունքը, արևմտյան արժեհամակարգի կազմում են: Այդ պատճառով Վլադիմիր Պուտինն այլևս չի պատկանում Արևմուտքի ամենաազդեցիկ պետությունների ղեկավարների ակումբին (Կանադայի ներկայության մասին կարելի է վիճել): Նորմատիվ առումով՝ յոթնյակին հաջողվել է հագուստին բծեր չթողնել: Բայց գործնական քաղաքականության տեսակետից՝ այս ձևաչափը ի վիճակի է ոչ մեծ ներդրում ունենալ (կամ որևէ ներդրում չունենալ) կոնֆլիկտների հաղթահարման մեջ: Որպես հետևանք՝ սամմիթում խոսվում է միայն Ռուսաստանի մասին իբրև պատերազմի կուսակցության:
Եվ այդ թեմային ոչ քիչ ժամանակ է հատկացվում: Վլադիմիր Պուտինը լիովին ներկա էր Էլմաու ամրոցում ընթրիքին իբրև խոսակցությունների գլխավոր թեմա: Նախօրեին իտալական թերթերից մեկին տված հարցազրույցում նա Արևմուտքին կոչ էր անում օգնել ՈՒկրաինային: Դա ցինիկ սադրանք էր, որովհետև անջատողականները հենց Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ են արդեն մեկ տարուց ավելի իրենց վերահսկողության տակ պահում Լուգանսկի ու Դոնեցկի շրջակա տարածքները:
Չնայած Մինսկում ձեռքբերված հրադադարի համաձայնագրին, ամեն օր կոնֆլիկտի գոտում հրաձգություն է և մարդիկ են զոհվում, և ուկրաինական բանակը, և անջատողականները, խախտելով համաձայնագիրը ծանր զինատեսակներ են կիրառում: Անջատողականները այսօր ավելի շատ տանկեր ունեն (ռուսական), քան բունդեսվերը: Եթե հավատանք ԵԱՀԿ դիտորդներին, կրակը համարյա միշտ բացում են անջատողականները՝ գնդակոծելով ուկրաինական բանակի դիրքերը: Քանի դեռ ՈՒկրաինան գլորվում է դեպի պետության փլուզում, պատերազմն արևելքում ավելի է թեժանում՝ վերածվելով լուրջ սպառնալիքի Եվրոպայի կայունությանը:
Էլմաու դղյակի բանակցությունների սեղանի շուրջ G-7-ը չգտավ որևէ որոշում՝ ինչպես դադարեցնել արյունահեղությունը ՈՒկրաինայի արևելքում: Միայն մեկ կետում էին նրանք միասնական. քանի դեռ Մինսկ II համաձայնագիրն ամբողջությամբ չի կատարվել, Ռուսաստանը չի կարող վերադառնալ մեծ G, սակայն ակնհայտ է, որ այդ սիմվոլիկ քաղաքականությունը առանձնապես չի անհանգստացնում Կրեմլի տիրոջը:


"WirtschaftsWoche Heute", Գերմանիա
Հ.Գ.
Փաստորեն, բացի պատժամիջոցներից Արևմուտքը Ռուսաստանի հետ «բանակցության» այլ տարբերակ չի կարողանում գտնել: Ակներևաբար՝ հույսը պատժամիջոցների տևական ազդեցության վրա է, բայց նաև ակնհայտ է, որ ժամանակը ոչ միայն Ռուսաստանին է վնասում, այլև՝ բացահայտորեն կազմաքանդում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհաքաղաքական ստատուս քվոն: Պատրա՞ստ է Արևմուտքը վերակառուցել Բեռլինյան պատը՝ առանց վնասելու ԵՄ-ի և ԱՄՆ-ի շահերին և հնարավո՞ր է դա այսօրվա գլոբալ տնտեսության ու գլոբալ մարտահրավերների պարագայում: Բանակցությունների նոր դաշտ ու նոր գաղափարներ են պետք թե Ռուսաստանին, թե Արևմուտքին, որ ոչ միայն մեկուսացնում է, այլև՝ մեկուսանում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ